Փաշինյանը հանձնարարել է ավտոմաքսատունը տեղափոխել Գյումրի

ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարեցի միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Տեղեկացնենք, որ այսօր՝ ապրիլի 9-ի առավոտյան, Փաշինյանն այցելել է Նորագավիթում գտնվող մաքսատուն: